---
title: "Գործուղման օրապահիկ և ծախսերի նորմեր 2026․ հարկում | HR Drone"
description: "Գործուղման օրապահիկ 2026․ որքա՞ն է նվազագույնը ՀՀ-ում, որքանն է ազատված եկամտային հարկից, դրույքաչափեր 8 քաղաքի համար և հաշվարկի օրինակ։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/business-trip-taxation"
last_updated: 2026-10-08
locale: hy
meta:
  "og:description": "Գործուղման օրապահիկ 2026․ որքա՞ն է նվազագույնը ՀՀ-ում, որքանն է ազատված եկամտային հարկից, դրույքաչափեր 8 քաղաքի համար և հաշվարկի օրինակ։"
  "og:title": "Գործուղման օրապահիկ և ծախսերի նորմեր 2026․ հարկում"
  "twitter:description": "Գործուղման օրապահիկ 2026․ որքա՞ն է նվազագույնը ՀՀ-ում, որքանն է ազատված եկամտային հարկից, դրույքաչափեր 8 քաղաքի համար և հաշվարկի օրինակ։"
  "twitter:title": "Գործուղման օրապահիկ և ծախսերի նորմեր 2026․ հարկում"
---

# **Գործուղման օրապահիկ և ծախսերի նորմեր 2026․ հարկում**

![Նարեկ Մանուկյան](https://hrdrone.am/blog-images/avatars/narek-manukyan.jpg)

**Նարեկ Մանուկյան**

CEO, Profin Consulting

15 հուլ, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation) [Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF%20%D6%87%20%D5%AE%D5%A1%D5%AD%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%202026%E2%80%A4%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation)

![Գործուղման հարկումը, փաստաթղթավորումը և լավագույն փորձը](https://hrdrone.am/blog-images/covers/business-trip-taxation.png)

Գործուղումները հաճախ թվում են պարզ՝ մեկնում եք, կատարում որոշակի աշխատանք, ունենում գործնական հանդիպումներ և վերադառնում, բայց երբ հարցը հասնում է գործուղման ծախսերի հաշվառմանը, փոխհատուցմանը ու հարկերի հաշվարկմանը, առաջանում են բարդություններ։

Այս հոդվածը կօգնի հասկանալ՝

- Ի՞նչ է գործուղումը,
- ի՞նչպես են հարկվում ծախսերը,
- ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

## Օրապահիկ 2026․ նվազագույն և հարկից ազատված չափերը ⁠

*Թարմացում՝ HR Drone-ի խմբագրություն, 2026թ. հոկտեմբերի 8։ Ստորև բերված չափերը ստուգված են այդ օրվա դրությամբ գործող իրավական ակտերով։*

Օրապահիկի հետ կապված կա երկու տարբեր չափ, որոնք հաճախ շփոթում են՝

- **նվազագույն օրապահիկ**՝ գումար, որից պակաս գործատուն վճարել չի կարող,
- **հարկից ազատված առավելագույն օրապահիկ**՝ օրական առավելագույն գումար, որից եկամտային հարկ չի պահվում։

### Որքա՞ն օրապահիկն է ազատված հարկից ⁠

| Գործուղում | Հարկից ազատված օրապահիկ (օրական) |
| --- | --- |
| Հայաստանի տարածքում | 12 000 դրամ |
| Արտասահմանում | տվյալ երկրի (քաղաքի) համար ցանկով սահմանված չափը |

Այս սահմաններում վճարված օրապահիկը աշխատողի հարկվող եկամտի մեջ չի ներառվում ([**ՀՀ հարկային օրենսգիրք**](https://www.arlis.am/hy/acts/230455), 117-րդ հոդվածի 1-ին մաս և 147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ, 2026թ. սեպտեմբերի 1-ից գործող խմբագրություն)։ Սահմանը գերազանցող մասը հարկվում է 20% եկամտային հարկով։

Շահութահարկի համար գործում են նույն սահմանաչափերը, իսկ արտասահմանյան գործուղումների ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտ) համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի առավելագույնը 5%-ի չափով՝ որոշ բացառություններով (նույն 117-րդ հոդված)։

### Նվազագույն օրապահիկը ⁠

Հայաստանի տարածքում գործուղման դեպքում գործատուն պետք է վճարի օրական առնվազն **5 000 դրամ** օրապահիկ։ Մասնավոր գործատուն կարող է վճարել ավելին, իսկ պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործատուի համար 5 000 դրամը միաժամանակ առավելագույն չափն է ([**ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշում**](https://www.arlis.am/hy/acts/219376), 2026թ. հունվարի 9-ից գործող խմբագրություն)։ Արտասահմանյան գործուղման դեպքում նվազագույնը ցանկով սահմանված չափն է՝ նույնը, ինչ հարկից ազատված սահմանը։

### Արտասահմանյան գործուղման օրապահիկը 2026թ. ⁠

Արտասահմանյան գործուղումների օրապահիկի չափերը սահմանվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ցանկով, որը թարմացվում է ամեն տարի և ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից։ 2026թ. ցանկը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 30-ին։ Ահա մի քանի հաճախ այցելվող քաղաք՝

| Քաղաք | Օրապահիկ (օրական) |
| --- | --- |
| Մոսկվա | 84 ԱՄՆ դոլար |
| Թբիլիսի | 74 ԱՄՆ դոլար |
| Դուբայ | 116–140 ԱՄՆ դոլար (ըստ սեզոնի) |
| Ստամբուլ | 132 ԱՄՆ դոլար |
| Փարիզ | 121 եվրո |
| Բեռլին | 129 եվրո |
| Լոնդոն | 148 ԱՄՆ դոլար |
| Վաշինգտոն | 147 ԱՄՆ դոլար |

Աղյուսակում ներառված է միայն օրապահիկը․ գիշերավարձը հատուցվում է առանձին՝ փաստաթղթերի հիման վրա։ Մյուս երկրների և քաղաքների չափերը տե՛ս [**նախարարության ամբողջական ցանկում**](https://welfare.gov.am/travel-expense-rates)։ Արտարժույթով չափերը դրամի են վերածվում ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքով։

### Հաշվարկի օրինակ ⁠

Աշխատողը 3 օրով գործուղվում է Գյումրի, և գործատուն վճարում է օրական 20 000 դրամ օրապահիկ՝ ընդամենը 60 000 դրամ։

- Հարկից ազատված մասը՝ 12 000 × 3 = **36 000 դրամ**
- Հարկվող մասը՝ 8 000 × 3 = **24 000 դրամ**
- Եկամտային հարկը (20%)՝ **4 800 դրամ**, որը պահում է գործատուն

Եթե գործատուն վճարեր օրական 12 000 դրամ, ամբողջ 36 000 դրամը կազատվեր հարկից։ Օրական 5 000 դրամը օրենքով պահանջվող նվազագույնն է։

Աշխատողի ամսական աշխատավարձի բոլոր պահումները տեսնելու համար օգտվեք [**աշխատավարձի հաշվիչից**](https://hrdrone.am/hy/blog/salary-calculator-armenia-2026)։

## Ի՞նչ է գործուղումը ⁠

Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործուղումը աշխատանքի հիմնական վայրից դուրս որևէ այլ վայրում աշխատանք կատարելն է՝ գործատուի հանձնարարությամբ։ Այն պետք է ձևակերպել հրամանով՝ նշելով նպատակը, ժամկետը և վայրը։

## Ի՞նչը գործուղում չէ ⁠

Գործուղումներ չեն համարվում՝

- Տեղափոխման աշխատանքները (օրինակ՝ էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքներ),
- երկարաժամկետ դաշտային/հետազոտական աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում։

## Գործուղման ծախսերի տեսակները ⁠

Գործուղման մեկնած աշխատակցին գործուղման ծախսերի փոխհատուցման համար հատկանշական է դասակարգել ծախսերը, քանի որ դրանք առանձնանում են իրենց սահմանաչափերով ու փաստաթղթավորման կանոններով՝

### Օրապահիկ ⁠

Կա օրենքով սահմանված սահմանաչափ, որը չի հարկվում անկախ դրանք փաստաթղթավորելու հանգամանքից։

### Տրանսպորտային ծախսեր / գիշերավարձ / այլ ծախսեր ⁠

Փոխհատուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում։ Առանց փաստաթղթի՝ այդ փոխհատուցումները հարկվում են եկամտային հարկով։

## Տեղական և միջազգային գործուղումների տարբերությունները ⁠

### Տեղական գործուղում ⁠

Ծախսերը արտահայտված են դրամով, կա օրապահիկի հստակ նվազագույն չափ։

### Միջազգային գործուղում ⁠

Օրապահիկի չափերը որոշվում են յուրաքանչյուր երկրի համար առանձին արտարժույթով։ Միջազգային գործուղման համար գործուղման թերթիկ անհրաժեշտ չէ։

## Պահանջվող փաստաթղթեր ⁠

Գործուղման մեկնելիս անհրաժեշտ է ապահովել նվազագույն փաստաթղթերի փաթեթ, որոնք են՝

### Գործուղման հրաման (պարտադիր) ⁠

Հրամանը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ մանրամասները՝ նպատակ, ժամկետ, վայր։

### Հաշվետվություն ծախսերի վերաբերյալ ⁠

Փաստաթուղթ, որին կցվում են այդ ծախսերի կտրոնները։ Արտարժույթով արտահայտված ծախսերը հաշվարկվում են ԿԲ փոխարժեքով։

## Հարկային առանձնահատկություններ ⁠

Գործուղման ծախսերը ընկերության ծախսերում հաշվառելիս կարևոր է հաշվի առնել մի քանի առանձնահատկություն՝

### Եկամտային հարկ ⁠

Սահմանված չափերը գերազանցող փոխհատուցումներից գանձվում է 20% եկամտային հարկ, որի ազդեցությունը հեշտ է գնահատել [**աշխատավարձի հաշվիչի**](https://hrdrone.am/hy/blog/salary-calculator-armenia-2026) օգնությամբ։

### Շահութահարկ ⁠

Շահութահարկի մեջ ընդգրկվում են միայն փաստաթղթավորված ծախսերը (բացառությամբ օրապահիկի)։

### Արտասահմանյան ծառայություններ ⁠

Արտասահմանյան մատակարարներից ստացված ծառայություններից որոշակի դեպքերում առաջանում է հավելյալ ոչ ռեզիդենտի շահութահարկ (5%)։

## Լավագույն փորձեր ⁠

Եթե Դուք հետևեք մի քանի պարզ ու փորձված կանոնների, Դուք կխուսափեք գործուղման ծախսերի հաշվառման սթրեսային պրոցեսից։ Ահա մի քանի խորհուրդ՝

### Նախապատրաստություն ⁠

- Նախքան գործուղում մեկնելը՝ խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ
- Տեղեկացեք համապատասխան երկրի օրապահիկի սահմանաչափերի մասին
- Պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը

### Փաստաթղթավորում ⁠

- Պահել ծախսերի բոլոր կտրոններն ու ինվոյսները
- Ապահովել փաստաթղթերի ճիշտ թարգմանություն և վավերապայմանավորում
- Հարկ է մանրակրկիտ գրանցել բոլոր ծախսերը

### Հետագա քայլեր ⁠

- Ժամանակին ներկայացնել հաշվետվությունը
- Ստուգել հարկային հաշվարկների ճշտությունը
- Պահպանել փաստաթղթերի պատշաճ արխիվ

Գործուղման ծախսերի ճիշտ կառավարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև ընկերության ֆինանսական կառավարման կարևոր մաս։ Հետևելով այս ուղեցույցին՝ Դուք կկարողանաք խուսափել հարկային ռիսկերից և ապահովել գործուղումների արդյունավետ կառավարում։

Գործուղումների կազմակերպումը պահանջում է ճիշտ փաստաթղթավորում, հաշվառում և հարկային համապատասխանություն։

Եթե թիմ եք համալրում, ծանոթացեք [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջին։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու գործուղումների կառավարման, հարկման և աշխատանքային ընթացակարգերի իրավաչափ իրականացմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF%20%D6%87%20%D5%AE%D5%A1%D5%AD%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%202026%E2%80%A4%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation%20%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF%20%D6%87%20%D5%AE%D5%A1%D5%AD%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%202026%E2%80%A4%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fbusiness-trip-taxation&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF%20%D6%87%20%D5%AE%D5%A1%D5%AD%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%202026%E2%80%A4%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Miniso Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1340f-62bf-74d4-b54d-a1ad204b69a0.png "Miniso Armenia")

### [**Վաճառող-խորհրդատու**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia/7b2PEk-sales-consultant)

[**Miniso Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![M-One](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/4d3dfff0-5eaf-11ed-88e1-9fb2fa29b3f3.png "M-One")

### [**SMM Specialist - Junior**](https://hrdrone.am/hy/jobs/m-one/a8oWDo-smm-specialist-junior)

[**M-One**](https://hrdrone.am/hy/jobs/m-one)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter- Morning Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/noO1tE-game-presenter-afternoon-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Hovhannes Khalatyan Vet Clinic](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/61db1b90-0b1a-11f0-a11f-3d5336a2e23b.png "Hovhannes Khalatyan Vet Clinic")

### [**Անասնաբույժ**](https://hrdrone.am/hy/jobs/hovhannes-khalatyan-vet-clinic/4SgF3y-anasnabuyzh)

[**Hovhannes Khalatyan Vet Clinic**](https://hrdrone.am/hy/jobs/hovhannes-khalatyan-vet-clinic)·Yerevan·Հիբրիդ · ԳրասենյակայինՓորձնակԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Առաջնորդության գինը․ 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի պաստառ երկաթուղային գծերի ֆոնին](https://hrdrone.am/blog-images/covers/the-cost-of-leadership.webp)**Leadership**4 րոպե ընթերցում<h2>**Առաջնորդության գինը․ տարածաշրջանային ՄՌ համաժողով 2026**</h2>Երևանում կայացած 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի թեման էր «Առաջնորդության գինը»։ 300+ մասնակից 7 երկրից, 4 ելույթ և 6 պանելային քննարկում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**25 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/the-cost-of-leadership)

[![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)**Education**8 րոպե ընթերցում<h2>**Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**</h2>Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia)

[![Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը](https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg)**Technology**6 րոպե ընթերցում<h2>**Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը**</h2>ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**06 հուլ, 2026](https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory)