---
title: "Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի | HR Drone"
description: "Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia"
last_updated: 2026-09-01
locale: hy
meta:
  "og:description": "Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg"
  "og:image:alt": "Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի"
  "twitter:description": "Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg"
  "twitter:image:alt": "Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի"
  "twitter:title": "Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**

![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)

**HR Drone**

Content Manager, HR Drone

01 սեպ, 2026·8 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia&text=%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%20%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%2C%20%D5%A5%D6%80%D5%A2%20%D4%B1%D4%B2-%D5%B6%20%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%20%D5%AB%D5%B6%D5%B9%20%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia)

![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)

Ի՞նչ ենք սովորեցնում ԱԲ դարաշրջանում. կրթությունը, աշխատաշուկան և ԱԲ գործարանը Հայաստանում

Ամեն տարի սեպտեմբերի 1-ը Հայաստանում ունի իր հստակ ձևաչափը՝ սպիտակ շապիկ, ծաղկեփունջ, առաջին զանգ։ Բայց այս տարի այդ նույն ծեսի հետևում կանգնած է մի հարց, որը մինչև վերջերս դպրոցական օրակարգում չէր. **ի՞նչ ենք սովորեցնում մի աշխարհում, որտեղ մեքենան արդեն կարող է գրել, հաշվարկել, ծրագրավորել և վերլուծել ավելի արագ, քան մենք սովորեցնում ենք դա անել**։

Սա այլևս ոչ միայն կրթության, այլև **ազգային մրցունակության** հարց է. հատկապես Հայաստանի համար, որի տնտեսության մեջ **տեխնոլոգիական ոլորտը** վերջին տասնամյակում դարձել է աճի հիմնական շարժիչներից մեկը։

## Շուկայի պահանջարկն ու առաջարկի խզումը ⁠

Համաշխարհային տվյալները ցույց են տալիս մի հստակ օրինաչափություն. **ԱԲ-ի հետ կապված հմտությունների պահանջարկն** ավելանում է շատ ավելի արագ, քան շուկան կարողանում է կոմպետենտ կադրեր պատրաստել։

- **ManpowerGroup-ի 2026թ. գլոբալ հետազոտության** համաձայն՝ **ԱԲ հմտություններն** առաջին անգամ դարձել են գործատուների համար ամենադժվար գտնվող կարողությունը՝ գերազանցելով ավանդական **ինժեներական և ՏՏ մասնագիտություններին**։
- **Արտարժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2026թ. վերլուծության** համաձայն՝ զարգացող տնտեսություններում **թափուր աշխատատեղերի մոտավորապես կեսը** պահանջում է առնվազն մեկ նոր, **թվային կամ տեխնոլոգիական հմտություն** (զարգացած երկրներում այս ցուցանիշը շուրջ 10% է)։

Այսինքն՝ զարգացող տնտեսությունների աշխատաշուկան ավելի արագ է փոխակերպվում, քան **կրթական համակարգերը** հասցնում են հարմարվել։

Այս գլոբալ միտումն ուղղակիորեն արտացոլվում է նաև տեղական շուկայում։ Ինչպես ցույց է տալիս **Eleveight AI** ընկերության փորձը, նման **ենթակառուցվածքային նախագծերը** թելադրում են բարձր որակավորում ունեցող մասնագետների նոր պահանջարկ։ Մասնավորապես, այժմ **ԱԲ տվյալների մշակման կենտրոններն** ու **սերվերային հարթակներն** արդեն ներգրավում են լայն մասնագիտական շրջանակ՝ **ցանցային ճարտարապետներից** և **սերվերային ենթակառուցվածքների ավագ ինժեներներից** մինչև **հովացման, օդափոխության և էլեկտրական համակարգերի ինժեներներ**՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հրազդանից, Դիլիջանից, Սևանից և հենց **Գագարինից**, որտեղ գտնվում է ընկերության **ԱԲ գործարանը**։

**Eleveight AI-ի** տվյալներով՝ թիմում **ավագ մասնագետները (senior)** կազմում են հիմնական կորիզի մեծ մասը, իսկ **կրտսեր (junior) կադրերին** հատկացված է աշխատակազմի մոտ 20%-ը։ Սա ստեղծում է **մենթորության միջավայր**, որտեղ նորավարտ կամ ուսմանը զուգահեռ աշխատող երիտասարդ ինժեներները հնարավորություն են ստանում աշխատել աշխարհում այս պահին **առաջադեմ տեխնոլոգիաների** հետ։

Միաժամանակ, **կադրերի շարունակական զարգացումն** ապահովելու նպատակով **Eleveight AI-ի** մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնակցում են սեմինարների ու **տեխնիկական աշխատաժողովների** եվրոպական մի շարք երկրներում (այդ թվում՝ Ամստերդամում, Գերմանիայում և Իտալիայում)՝ **գլոբալ չափանիշները** բերելով Հայաստան։

## 5 նոր մասնագիտացում, որոնք անհրաժեշտ է ինտեգրել կրթական ծրագրերում ⁠

Հիմնվելով ինչպես գլոբալ միտումների, այնպես էլ Հայաստանի ներկա իրավիճակի վրա՝ կարելի է առանձնացնել **5 ուղղություն**, որոնց կարիքը ոլորտում գնալով կաճի.

1. **ԱԲ ենթակառուցվածքի և MLOps ինժեներ.** Մասնագետներ, ովքեր տիրապետում են **GPU կլաստերների կառավարմանը**, օպտիմալացմանը և մոդելների **training/inference pipeline-ների մասշտաբավորմանը**։ Հենց **Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) սուպերհամակարգչի** և **AI Factory-ի** նման ենթակառուցվածքների գործարկումը ինքնաբերաբար կստեղծի այս ուղղության առաջնային պահանջարկը։
2. **Կիրառական (ուղղահայաց) ԱԲ ինժեներ.** Ոչ թե բազային մոդելների ստեղծող, այլ մասնագետ, ով կարողանում է ինտեգրել առկա **ԱԲ գործիքները** կոնկրետ ոլորտում՝ **գյուղատնտեսության, բժշկության, ֆինանսների կամ արտադրության** մեջ։ Հայաստանում արդեն կան առաջին օրինակները (օրինակ՝ **ագրոտեխնոլոգիական ստարտափները**, որոնք կիրառում են **ԱԲ-ն մեղվանոցների** կամ **ճշգրիտ ցողման** համար), բայց դրանք զարգանում են ինքնուս մասնագետների ուժերով, ոչ թե **կրթական համակարգի** աջակցությամբ։
3. **ԱԲ անվտանգության, ռիսկերի և կանոնակարգման մասնագետ (AI Governance).** Ինչպես ցույց են տալիս գլոբալ միտումները, ընկերությունների աճող մասն արգելափակում է ԱԲ ծրագրերը հենց կառավարման, թափանցիկության և **համապատասխանության (compliance)** մասնագետների բացակայության պատճառով։ Սա ուղղություն է, որտեղ Հայաստանը կարող է կառուցել ուշադրության արժանի **մրցակցային առավելություն**՝ նույնիսկ փոքր, բայց լավ պատրաստված մասնագետների խմբով։
4. **Հայալեզու տվյալների և լեզվական մոդելների մասնագետ.** Այնպիսի օրինակը, ինչպիսին **Async-ի** (նախկինում՝ **Podcastle**) մշակած **հայերեն տեքստից խոսք (Text-to-Speech) ԱԲ մոդելն է**, ցույց է տալիս, որ որակյալ ԱԲ գործիքների ստեղծումը պահանջում է հատուկ մասնագիտացում՝ **լեզվաբանության, տվյալների մշակման (data curation)** և **մեքենայական ուսուցման** խաչմերուկում։ Սա ուղղություն է, որտեղ Հայաստանն ունի բնական առավելություն, բայց գործնականում գրեթե ոչ մի **բուհական ծրագիր** դեռ չի պատրաստում այս պրոֆիլի մասնագետներ։
5. **Մարդ-ԱԲ փոխազդեցության և արտադրանքի մասնագետ (AI Product/UX).** Ինչքան ավելի հզոր են դառնում մոդելները, այնքան ավելի կարևոր է դառնում, թե ինչպես են դրանք ինտեգրվում իրական աշխատանքային գործընթացների մեջ։ Գտնվելով **տեխնոլոգիայի, արտադրանքի կառավարման** և **օգտագործողի փորձառության (UX)** խաչմերուկում՝ այս ուղղությունը կարող է դառնալ ամենապահանջվածներից մեկը հատկապես նրանց համար, ովքեր ունեն **խորը վերլուծական միտք** և խնդրի հստակ պատկերացում։

## AI Factory-ի դերը. տեղական հաշվողական հզորությունը որպես կրթության խթանիչ ⁠

Այս ամենի հետևում կանգնած է մի հարց, որը հաճախ մնում է ստվերում. **ո՞վ է ապահովելու հաշվողական հզորությունը, երբ բուհերն ու հետազոտողները վերջապես ունենան մասնագետներ, բայց ոչ բավարար ենթակառուցվածք**։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս **AI Factory-ի** դերը որպես գործընկեր։ **2025-ի օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև** ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտում **նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրից** հետո երկրում սկսվել է **ԱԲ ենթակառուցվածքի արագացված ընդլայնում**։ **Eleveight AI** ընկերության՝ **NVIDIA-ի Blackwell B300 GPU-ները** գործարկելով՝ Հայաստանն ունի ուղիղ հասանելիություն աշխարհում ամենահզոր տեխնոլոգիաներից մեկին։

Բայց ներդրումների ծավալից ոչ պակաս կարևոր է այն, թե ինչպես է այս հզորությունը ծառայելու տեղական էկոհամակարգին։ Հենց սա է այն կապող օղակը, որը կարող է **«ԱԲ գործարան ունեցող երկիր»** կարգավիճակը վերածել իրական, նյութական օգուտի **Հայաստանի գիտահետազոտական և կրթական համակարգի** համար՝ դառնալով գործիք, որին կարող են դիմել ուսանողն ու երիտասարդ հետազոտողը Հայաստանում։

**Տեղական հաշվարկային հզորությունն** ունենալու իրական, չափելի ազդեցություն մասնագետի արտադրողականության վրա դրսևորվում է **երեք կոնկրետ ուղղություններով**.

- **Արագություն.** Մեկ փորձարկումը տևում է ժամեր՝ օրերի փոխարեն. մասնագետը կարող է անցկացնել շատ ավելի շատ փորձեր, ինչը արագացնում է թե՛ ուսուցումը, թե՛ իրական արդյունքի հասունացումը։
- **Խնդիրների մասշտաբի ընդլայնում.** Խոշոր մոդելների **fine-tuning-ը**, **բազմաշերտ սիմուլյացիաները**, **մեծածավալ տվյալների վերլուծությունը** դառնում են իրագործելի, ինչը բացում է հետազոտության նոր ուղղություններ։
- **Մասնագետների պահպանում երկրում.** Երբ որակյալ **հաշվողական հզորությունը** հասանելի է Հայաստանում, նվազում է այն հիմնական պատճառներից մեկը, որով երիտասարդ ինժեներներն ու հետազոտողները տեղափոխվում են արտասահման։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia&text=%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%20%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%2C%20%D5%A5%D6%80%D5%A2%20%D4%B1%D4%B2-%D5%B6%20%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%20%D5%AB%D5%B6%D5%B9%20%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia%20%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%20%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%2C%20%D5%A5%D6%80%D5%A2%20%D4%B1%D4%B2-%D5%B6%20%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%20%D5%AB%D5%B6%D5%B9%20%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fai-era-education-labor-market-armenia&text=%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%20%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%2C%20%D5%A5%D6%80%D5%A2%20%D4%B1%D4%B2-%D5%B6%20%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%20%D5%AB%D5%B6%D5%B9%20%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)

[![Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը](https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg)**Technology**6 րոպե ընթերցում<h2>**Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը**</h2>ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**06 հուլ, 2026](https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory)

[![«Կարիերայի կողմնացույց» ծրագիրը ԵՊՀ-ում՝ ուսանողներ, գործատուներ և ՄՌ մասնագետներ](https://hrdrone.am/blog-images/covers/career-compass-find-your-path-ysu-program.jpg)**Career**4 րոպե ընթերցում<h2>**«Կարիերայի կողմնացույց»՝ ուսանողների և գործատուների հարթակ**</h2>ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց» ծրագիրը կապ է ստեղծում ուսանողների և գործատուների միջև կարիերայի ճիշտ ուղի գտնելու համար![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**11 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/career-compass-ysu-event-overview)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#webpage","@type":"WebPage","dateModified":"2026-09-01","datePublished":"2026-09-01","description":"Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։","inLanguage":"hy-AM","name":"Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի","url":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#article","@type":"Article","dateModified":"2026-09-01","datePublished":"2026-09-01","description":"Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։","headline":"Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի","item":"https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"Content Manager","name":"HR Drone"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg"}]}
```