---
title: "«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց | ASPU | HR Drone"
description: "Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը սկսում է մասնագիտական վերապատրաստումների շարք։ Նոյեմբերի 23-ին…"
canonical_url: "https://hrdrone.am/events/aspu/p1Ge3C-mankakan-khosqi-apraqsia-verapatrastman-dasyntats"
locale: en
meta:
  "og:description": "Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը սկսում է մասնագիտական վերապատրաստումների շարք։ Նոյեմբերի 23-ին…"
  "og:title": "«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց | ASPU"
  "twitter:description": "Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը սկսում է մասնագիտական վերապատրաստումների շարք։ Նոյեմբերի 23-ին…"
  "twitter:title": "«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց | ASPU"
---

![«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/a2328d90-9ddd-11ef-baab-15e7eaa6d860.jpeg)

# **«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց**

[Organized by**ASPU**](https://hrdrone.am/events/aspu)

## **About this event**

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը սկսում է մասնագիտական վերապատրաստումների շարք։

Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ Հատուկ և ներառական կլրթության ֆակուլտետում տեղի կունենա «Մանկական խոսքի ապրաքսիա» խորագրով վերապատրաստման դասընթացը։

Այն կվարի ԱՄՆ-ից ժամանած M.S., CCC/SLP/PhD Candidate, Harmony Speech Therapy & Diagnostics-ի համահիմնադիր, Logopedics ՍՊԸ-ի հիմնադիր, ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ Թալին Աշիքեանը։

Սեմինարը նախատեսված է լոգոպեդների, հատուկ մանկավարժների և ապրաքսիա ունեցող անձանց հետ աշխատող այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ճանաչելու խանգարման դժվարությունները և օգնելու ինչպես ապրաքսիա ունեցող երեխաներին, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներին:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

🔹 Հաղթահարման մեթոդների ակնարկ

🔹 Ժամանակավոր և շոշափելի դինամիկ հուշում

🔹 Փորձնական անհատական ուսուցում

🔹 Գնահատման և շտկման մեթոդներն ըստ Կաուֆմանի

🔹 Վանկային արտաբերության շտկում /արագ անցում լիտերալ արտաբերությունից/

🔹 Ապրաքսիայի թերապևտիկ միաջամտության գործիքներ

🔹 Բերանի մկանային պրաքսիզի հնչարտաբերման կարգավորում /հնչյունային հուշումներ/

🔹 Դեպքի վարում և լոգոպեդական աշխատանքի նմուշօրինակ /մասնավոր դեպքի քննարկում/

🔹 Խմբային քննարկում, հարց ու պատասխան

🔹 Ինտերակտիվ դերախաղ

🔹 Ամփոփում և եզրափակում։

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք իդենտիֆիկացնել և ճանաչել մանկական խոսքի ապրաքսիայի ախտանշանները, գնահատել նմանօրինակ խնդիրները: Միասին կկարողանանք նաև ուսումնասիրել և վերլուծել մանկական խոսքի ապրաքսիայի առանձնահատկությունները։ Փուլ առ փուլ կդիտարկենք առաջացման պատճառներն ու հետևանքները:

🔹 Տևողությունը՝ 1 օր, ընդհանուր՝ 6 ժամ

🔹 Արժեքը՝ 20.000 դրամ

🔹 Տրվում է երկլեզու վկայական՝ ՀՊՄՀ-ի կողմից

📍 Տիգրան Մեծ 17

📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 597027 հեռախոսահամարին։

## **Other events**

[![RA Tax Code from Start to Finish - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**RA Tax Code from Start to Finish**</h3>Aug 06 | 19:00 - Nov 17 | 21:30Gortsq 1 Sarmen St, Yerevan 0009, Armenia](https://hrdrone.am/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Sep 07 | 19:00 - Dec 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)